Հաջողության պատմություններ


image
Անի Ղազարյան

Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված հաշվապահ-գանձապահների վերապատրաստման դասընթացներին, ձեռք բերեցի բավականաչափ գիտելիքներ,ինչը խթան հանդիսացավ բանկում աշխատելու համար, և ի շնորհիվ փորձառու մասնագետների դասընթացները անցնում էին էլ ավելի հետաքրքիր ու գիտելիքներով հարուստ:

image
Բաղիշ Խաչատրյան

Հաճախելով ԲԿԴ-ի դասընթացներին կարողացել եմ սեղմ ժամկետում ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ: ԲԿԴ-ն տալիս է տրված գիտելիքները պրակտիկայում կիրառելու հնարավորություն: ԲԿԴ-ն կարողանում է ստեղծել մրցունակ կադրեր: Հենց այդ նախադրյալների շնորհիվ է, որ ես այսօր աշխատում եմ բանկային ոլորտում:

image
Լիաննա Զաքարյան

Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված դասընթացներին՝ ստացա բանկային գործի վերաբերյալ ամբողջական գիտելիքներ, որը ինձ հնարավորություն տվեց ներկայումս աշխատանք գտնելու ՀՀ առաջատար բանկերից մեկում, որի համար շնորհակալություն եմ հայտնում:

image
Լիլիթ Մովսիսյան

Իմ հաջողության գրավականը «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված «Հաշվապահ-գանձապահների» դասընթացին մասնակցելն էր, որտեղ դասավանդում են բանկային ոլորտում փորձառու մասնագետներ և ես այժմ աշխատում եմ լավագույն բանկերից մեկում:

image
Հասմիկ Մարկոսյան

«Բանկային Կառավարման Դպրոց»-ի դասընթացները համալրելով գիտելիքներս, օգնեցին ինձ հաջողությամբ հաղթահարել հարցազրույցները:

image
Գայանե Հովհաննիսյան

Հաճախեցի «Բանկային Կառավարման Դպրոցի»-ի կազմակերպված «Հաշվապահ-գանձապահների և գանձապահների» դասընթացին: Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ստացա առաջարկ մասնակցելու աշխատանքի ընդունման հայտարարված մրցույթին: Մրցույթի արդյունքների հիման վրա 07.09.2015թ.-ին ընդունվեցի աշխատանքի: