Հաջողության պատմություններ


image
Դիանա Դիլանյան

Առաջին անգամ բանկային ոլորտի հետ առնչություն ունեցա, երբ սկսեցի հաճախել ԲԿԴ-ի դասընթացներին: Դասընթացները անցկացնում էին ոլորտի լավագույն մասնագետները: Շնորհիվ ԲԿԴ-ում ստացած գիտելիքների կկարողանամ զարգացնել ոլորտին վերաբերվող գիտելիքները և ապագայում գրանցել մասնագիտական առաջընթաց:

image
Դավիթ Սարգսյան

Դավիթ, վարկային մասնագետ: Դասընթացները հետաքրքիր էին և գիտելիքով հարուստ:

image
Արսեն Շահսուվարյան

Անցա ընտրությունը և հնարավորություն ստացա պրակտիկ ծանոթանալու աշխատանքին: «Բանկային Կառավարման Դպրոց»-ը շատ լավ մեկնարկային հրապարակ է, թե սկսնակ, փորձ չունեցող, թե փորձ ունեցող այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն վերապատրաստվել և անցնել աշխատանքի:

image
Անի Հարությունյան

Արդեն աշխատում եմ Արարատբանկ ԲԲԲ-ում որպես հաշվապահ-գանձապահ: Աշխատանքի ընդունվել եմ շնորհիվ ԲԿԴ-ի, որտեղ դասավանդում են Արարատբանկ ԲԲԲ-ի լավագույն մասնագետները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԲԿԴ-ի հիմնադիրներին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար:

image
Աննա Գրիգորյան

Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի դասընթացներին՝ ես այժմ աշխատում եմ Արարատբանկում։ Դասընթացներն իրականացվում են ոլորտի լավագույն մասնագետների կողմից:

image
Աննա Ավետիսյան

«Բանկային Կառավարման Դպրոց»-ում մասնկացելով դասընթացին` հնարավորություն ստացա խորը ուսումնասիրել բանկային գործը: Դպրոցի շնորհիվ ես գտա աշխատանք բանկում: Բոլորին մաղթում եմ հաջողություն: