Աշխատանքային կոնֆլիկտների կառավարում


Դասընթացի նկարագիր

Բանկային Կառավարման Դպրոցը սկսում է «Աշխատանքային կոնֆլիկտների կառավարում» թեմայով դասընթաց:
Դասընթացի թեմաներ

 Դասընթացը բաղկացած է 2 մոդուլներից՝

1. Ներքին աշխատանքային կոնֆլիկտների կառավարում

2. Հաճախորդների հետ կոնֆլիկտների կառավարում

Մոդուլ 1.  Ներքին աշխատանքային կոնֆլիկտների կառավարում

Ներքին աշխատանքային կոնֆլիկտների հետևանքներն են՝ 

  • Աշխատակիցների հոսունություն
  • Աշխատանքի նկատմամբ մոտիվացիայի անկում
  • Կորպորատիվ մշակույթի քայքայում
  • Աշխատանքային ժամանակի կորուստ
  • Բիզնես գործընթացների դանդաղում
  • Հաճախորդների և գործընկերների հետ փոխհարաբերությունների վաթարացում

Թեմաներ՝

  • Աշխատանքային կոնֆլիկտներ
  • Աշխատանքային կոնֆլիկտների առաջացման պատճառներ և կանխարգելում
  • Բացահայտ և թաքնված աշխատանքային կոնֆլիկտներ
  • Կոնֆլիկտ և ազգային առանձնահատկություններ
  • Աշխատանքային կոնֆլիկտների տեսակներ
  • Կոնֆլիկտների հետևանքները
  • Գործընկերների հետ բանակցային հմտություններ
  • Դժվար մարդկանց հետ հաղորդակցություն
  • Սթրեսի և զայրույթի կառավարում
  • Աշխատանքային կոնֆլիկտների կառավարման համակարգեր

Ում համար է նախատեսված այս մոդուլը.

- Կազմակերպության ղեկավարների համար

- HR ղեկավարների և մասնագետների համար

- Միջին օղակի մենեջերների համար

- Խմբերի և ծրագրերի ղեկավարների համար

Մոդուլ 2. Հաճախորդների հետ կոնֆլիկտների կառավարում

Հաճախորդների հետ կոնֆլիկտների հետևանքներն են`

  • Հաճախորդների վատ սպասարկում
  • Դժգոհ հաճախորդներ
  • Լքող հաճախորդների քանակի աճ
  • Կազմակերպության եկամտի անկում
  • Ընկերության իմիջի վաթարացում

Թեմաներ՝ 

  • Բողոք և կոնֆլիկտ
  • Հաճախորդ-աշխատակից կոնֆլիկտների առաջացման պատճառներ
  • Հաճախորդ-աշխատակից կոնֆլիկտների տեսակներ և դրանց հետևանքներ
  • Հաճախորդների հետ բանակցություններ
  • Հաճախորդների բողոքների կառավարում
  • Հաճախորդների հետ հաղորդակցության ընթացքում ինքնատիրապետում
  • Հաճախորդների հետ ոչ անմիջական կոնֆլիկտների կառավարում
  • Հաճախորդների հետ կոնֆլիկտների կառավարման տեխնիկաներ և դրանց կիրառումը

 Դասընթացի արժեքը յուրաքանչյուր մոդուլի համար կազմում է 25000 դրամ (ներառյալ ԱԱՀ)

 


Դասընթացների ժամանակացույց

Սկիզբ՝25 Սեպտեմբեր 2017
Ավարտ՝12 Հոկտեմբեր 2017

Օրեր՝
Երկուշաբթի18:30-20:00
Չորեքշաբթի18:30-20:00
Հինգշաբթի18:30-20:00
Վերջնաժամկետ՝ 2017-09-23
Արժեք՝ 50000
Դիմելու ընթացակարգ

Դասընթացներին մասնակցել ցանկացողները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով մինչև նշված վերջնաժամկետը (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել դասընթացի անունը) կամ գրանցվել մեր կայքում bmschool.am : Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետի լրանալուն պես:

Դասընթացն իրականացվելու են բանկային ոլորտի լավագույն դասախոսների կողմից: Դասընթացի մասնակիցներից յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեստերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվող հարցազրույցներին:

Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն