ՄՌ կառավարում


Դասընթացի նկարագիր

ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ-ը, համագործակցելով Ամստերդամի VU համալսարանի դոկտոր Քիլիան Վավուի հետ, ներկայացնում է ինտենսիվ դասընթաց՝ ՄՌ կառավարում թեմայով:Դասընթացն իր մեջ ներառում է 12 ժամ ինտերակտիվ թրեյնինգ (3 օր) և գործնական առաջադրանքներ՝ հիմնված ստացված գիտելիքների վրա։ Առաջադրանքները կստուգվեն և կմեկնաբանվեն դասընթացավարի կողմից 10 օրվա ընթացում:Դասընթացի մասնակիցները կստանան համատեղ հավաստագիր Բանկային Կառավարման Դպրոցի և հոլանդական Human Research ընկերության կողմից:
Դասընթացի թեմաներ

  • ՄՌԿ պլանավորում
  • Կադրերի հավաքագրում և ադապտացում
  • Աշխատակիցների արդյունավետության կառավարում և վարձատրություն
  • Լճացում և հավատարմություն
  • Տաղանդների կառավարում
  • Անձնակազմի վերապատրաստում
  • Աշխատակիցների արդյունավետության բարձրացում և մոտիվացիա

Դասընթացավար՝

Դոկտոր Քիլիան Վավուն երկար տարիներ տարբեր ղեկավար ՄՌԿ պաշտոններ է զբաղեցրել Հոլանդիայում, Մոնակոյում, Բելգիայում և Հնդկաստանում։ Նա աշխատել է հոլանդական ABN-AMRO բանկում որպես ՄՌԿ ղեկավար , եղել է նաև բանկի արևմտյան ու հարավային Եվրոպայի գլխավոր գործընկերը: 2010 թվականին ստացել է իր դոկտորական կոչումը Ամստերդամի VU համալսարանում։ Ներկայումս աշխատում է որպես պրոֆեսոր հոլանդական VU և ամերիկյան Webster համալսարաններում: Կարդում է դասախոսություններ 6 լեզուներով: Այս հղումով կարող եք գտնել նրա TEDx-ի համար նախատեսված անգլալեզու թրեյինիգներից մեկը` https://www.youtube.com/watch?v=eg4Z_SG8IR4Շուրջ 12 տարի է, ինչ տնօրինում է նաև Ամստերդամի VU համալսարանին կից Human Research ընկերությունը, որն աշխարհի ավելի քան 12 երկրներում (Ալբանիա, Հայաստան, Վրաստան, Սերբիա, Բոսնիա , Հոլանդիա, Բելգիա և այլն)` 40 ընկերություններում `շուրջ 17000 աշխատակիցների շրջանակներում իրականացնում է աշխատակիցների հավատարմության և արդյունավետության հետազոտություններ:

 Դասընթացները կկայանան 2017թ-ի նոյեմբերի 22, 23, 24-ին ՝  ժամը 16։00-20։00-ն։

Բանկային Կառավարման Դպրոցի աշխատակիցները Ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետի լրանալուն պես՝  նոյեմբերի 17 –ից սկսած: 



Դասընթացների ժամանակացույց

Սկիզբ՝22 Նոյեմբեր 2017
Ավարտ՝24 Նոյեմբեր 2017

Օրեր՝
Չորեքշաբթի16:00-20:00
Հինգշաբթի16:00-20:00
Ուրբաթ16:00-20:00
Վերջնաժամկետ՝ 2017-11-17
Արժեք՝ 80000
Դիմելու ընթացակարգ

Դասընթացներին մասնակցել ցանկացողները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով մինչև նշված վերջնաժամկետը (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել դասընթացի անունը) կամ գրանցվել մեր կայքում bmschool.am : Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետի լրանալուն պես:

Դասընթացն իրականացվելու են բանկային ոլորտի լավագույն դասախոսների կողմից: Դասընթացի մասնակիցներից յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեստերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվող հարցազրույցներին:

Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն