Հաճախորդների արդյունավետ սպասարկման հիմունքներ


Դասընթացի նկարագիր

ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ -ը սկսում է «Հաճախորդների արդյունավետ սպասարկման հիմունքներ» թեմայով դասընթաց: Ու՞մ համար է դասընթացը նախատեսված- Դասընթացը նախատեսված է ցանկացած ընկերության՝ հաճախորդների հետ առնչվող անձնակազմի համար
Դասընթացի թեմաներ

  • Հաճախորդների սպասարկման հմտություն և առանձնահատկություն (Հաճախորդների տեսակներ և նրանց սպասարկելու առանձնահատկություններ)
  • Հաճախորդների հետ հաղորդակցման հմտություն (Ինչպես խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և հասնել ցանկալի նպատակին) 
  • Հաճախորդների սպասելիքների արդարացում
  • Ճիշտ ապրանքների և ծառայությունների ներկայացում և վաճառք (կարիքների բացահայտման տեխնիկա և գործնական կիրառում)
  • Խաչաձև և վրադիր վաճառքի հմտություն (վաճառել ավելին ի օգուտ հաճախորդի)
  • Աշխատակից-հաճախորդ հաղորդակցման մեջ ինքնատիրապետում և բողոքների կառավարում (Ինչպես բողոքող հաճախորդին դարձնել մշտական հաճախորդ)
Դասավանդման մեթոդի հիմքում ընկած է գիտելիքի պրակտիկ կիրառումը հենց տեղում` իրավիճակային խաղերի և ներկայացումների միջոցով:
 
Դասընթացավարը`  Վարդուհի Հարությունյան (Առավել քան 12 տարի հաճախորդների սպասարկման վերահսկման և HR ոլորտի ղեկավար)
 

 


Դասընթացների ժամանակացույց

Սկիզբ՝28 Նոյեմբեր 2017
Ավարտ՝21 Դեկտեմբեր 2017

Օրեր՝
Երեքշաբթի18:30-20:00
Հինգշաբթի18:30-20:00
Վերջնաժամկետ՝ 2017-11-24
Արժեք՝ 30000
Դիմելու ընթացակարգ

Դասընթացներին մասնակցել ցանկացողները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով մինչև նշված վերջնաժամկետը (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել դասընթացի անունը) կամ գրանցվել մեր կայքում bmschool.am : Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետի լրանալուն պես:

Դասընթացն իրականացվելու են բանկային ոլորտի լավագույն դասախոսների կողմից: Դասընթացի մասնակիցներից յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեստերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվող հարցազրույցներին:

Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն