Պրակտիկ մարքեթինգ


Դասընթացի նկարագիր

ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ -ը սկսում է «Պրակտիկ մարքեթինգ» թեմայով դասընթացների շարք: 06.12.2017-ից մեկնարկում է դասընթացի Level 1 շարքը Ու՞մ համար է դասընթացը նախատեսված. Դասընթացը նախատեսված է մարքեթինգի ոլորտում աշխատող սկսնակ մասնագետների, անհատ ձեռներեցների, ինչպես նաև մարքեթինգով հետաքրքրվող անձանց համար, ովքեր իրենց ապագան տեսնում են հենց այս մասնագիտության մեջ։
Դասընթացի թեմաներ

  • Մրցակիցների ուսումնասիրություն
  • Պոտենցիալ հաճախորդների խմբերի սահմանում
  • 4P, 5P, 7 P 4C Մոդելներ և մոդելների համադրություն
  • Ապրանքի կյանքի ցիկլը
  • Մարքեթինգ պլան
  • Կարմիր և կապույտ օվկիանոսների հասկացություններ
 
Դասավանդման մեթոդի հիմքում ընկած է գիտելիքի պրակտիկ կիրառումը հենց տեղում` իրավիճակային խաղերի և ներկայացումների միջոցով:
 
Դասընթացավար` 
Արթուր Արզումանյան - 17 տարվա աշխատանքային փորձ՝ դասավանդման, տնտեսագիտության և մարքեթինգի ոլորտներում: Ունի MBA, PhD Economics կոչում: Աշխատել է «Beeline», «Orange Armenia» ընկերություններում, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, Swiss Business School-ում: Ներկայումս աշխատում է «UCOM» ընկերությունում՝ որպես բիզնես ծառայությունների մարքեթինգի ղեկավար և դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

 


Դասընթացների ժամանակացույց

Սկիզբ՝6 Դեկտեմբեր 2017
Ավարտ՝22 Դեկտեմբեր 2017

Վերջնաժամկետ՝ 2017-12-04
Արժեք՝ 30000
Դիմելու ընթացակարգ

Դասընթացներին մասնակցել ցանկացողները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով մինչև նշված վերջնաժամկետը (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել դասընթացի անունը) կամ գրանցվել մեր կայքում bmschool.am : Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետի լրանալուն պես:

Դասընթացն իրականացվելու են բանկային ոլորտի լավագույն դասախոսների կողմից: Դասընթացի մասնակիցներից յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեստերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվող հարցազրույցներին:

Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն