Դասընթացի նկարագիր «ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ» ՍՊԸ-ն սկսում է բանկային գործ թեմայով վերապատրաստում: | ||||||
Դասընթացի թեմաներ - բանկեր և բանկերի տեսակները, բանկային գործունեություն, ԿԲ-ի դերը բանկային գործունեության կարգավորման մեջ
- վարկեր՝ (ա) վարկի սահմանում, վարկերի տեսակներ (բ) վարկավորման գործընթաց՝ վարկային հայտի ընդունում, վարկառուի գնահատում, վարկերի տրամադրման պայմաններ, վարկերի տրամադրման գործընթաց (գ) վարկառուի գնահատման մեթոդներ՝ փորձագիտական, սքորինգային, խառը - վարկի ապահովվածության տեսակներ, վարկի մոնիթորինգ - խնդրահարույց վարկերի կառավարում - վճարահաշվարկային ծառայությունների մատուցում՝ (ա) հաշիվների բացում, հաշիվների տեսակներ, վճարահաշվարկային հանձնարարականների հիման վրա փոխանցումների իրականացում (բ) թղթակցային հաշիվներ՝ լորո և նոստրո միջազգային փոխանցումների իրականացում - միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքներ՝ (ա) փաստաթղթային գործառնություններ՝ բանկային երաշխիքներ, փաստաթղթային ինկասոներ, ակրեդիտիվներ (բ) արտարժույթային փոխանցումներ՝ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, SWIFT վճարային համակարգով վճարումների իրականացման կարգ (գ) թղթակցային հաշիվներ՝ կիրառվող հաղորդակցությունների ձևաչափեր - դիլինգային գործառնություններ՝ (ա) Արտարժույթային և արժեթղթերով գործառնություններ, ներդրումային ծառայություններ՝ անդերայթինգ, պահառոցական ծառայություններ, ձեռքբերումներ և միաձուլումներ - վճարային պլաստիկ քարտեր՝ (ա) պլաստիկ քարտերի տեսակներ, իրականացվող գործառնություններ և փոխհաշվարկների իրականացում (բ) քարտերով զեղծարարություն - բանկային գործունեության կանոնակարգում՝ (ա) բազել 3-ի սկզբունքներ - ավանդային գործառնություններ՝ (ա) ավանդների տեսակներ, ավանդների ներգրավման գործընթաց, ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ - ռիսկերի կառավարումը առևտրային բանկերում՝ (ա) վարկային, շուկայական և համբավի ռիսկերի կառավարում (բ) իրացվելիության և գործառնական ռիսկերի կառավարում (գ) ռիսկի ախորժակի սահմանում - նեոբանկինգ՝ թվային վերափոխում՝ մոբայլ և ինտերնետ բանկինգ:
Դասընթացը նախատեսված է` - նորավարտ տնտեսագետների, ովքեր ցանկանում են համապատասխան ոլորտում պրակտիկ գիտելիքներ ստանալ - անհատների, ովքեր ցանկանում են նոր (բանկային) ոլորտ ուսումնասիրել և կարիերայի հնարավորություն ստանալ - ովքեր փնտրում են աշխատանք համապատասխան ոլորտում - սկսնակ բանկային ոլորտի մասնագետների: Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2020 թվականի փետրվարի 2-ը իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով (խնդրում ենք վերնագրի (subject) դաշտում նշել «Բանկային գործ»-ի դասընթաց) կամ գրանցվել մեր կայքի միջոցով՝ www.bmschool.am: Բանկային Կառավարման Դպրոցի աշխատակիցները կկապնվեն ձեզ հետ դասընթացի գրանցման վերջնաժամկետի լրանալուն պես: Դասընթացն իրականացվելու է բանկային ոլորտի լավագույն մասնագետների կողմից: Դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեսթերը արդյունավետ hանձնած անձիք կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման համար նախատեսված հարցազրույցների ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, այլ բանկեր ու վարկային կազմակերպություններ:
| ||||||
Դասընթացների ժամանակացույց Սկիզբ՝3 Փետրվար 2020 Ավարտ՝16 Մարտ 2020 Օրեր՝
| ||||||
Վերջնաժամկետ՝ 2020-02-02 | ||||||
Արժեք՝ 60000 | ||||||
Դիմելու ընթացակարգ Դասընթացներին մասնակցել ցանկացողները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով մինչև նշված վերջնաժամկետը (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել դասընթացի անունը) կամ գրանցվել մեր կայքում bmschool.am : Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետի լրանալուն պես: Դասընթացն իրականացվելու են բանկային ոլորտի լավագույն դասախոսների կողմից: Դասընթացի մասնակիցներից յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեստերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվող հարցազրույցներին: Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն |