Դասընթացի նկարագիր «ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ» ՍՊԸ-ն սկսում է հաշվապահ-գանձապահների վերապատրաստման դասընթաց: Դասընթացը մեկնարկում է ինչպես թափուր հաստիքների համալրման նպատակով, այնպես էլ այդ ոլորտում աշխատող աշխատակիցների վերապատրաստման կամ այն անձանց համար, ովքեր ցանկանում են նոր ոլորտ ուսումնասիրել։ | ||||||
Դասընթացի թեմաներ - հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի հիմնական դրույթները - հաշվապահական հաշվառումը բանկերում և բանկերի նորմատիվային կարգավորումը - հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ - բանկի ակտիվային և պասիվային գործառնությունները և դրանց նկարագիրը - բանկային հաշիվներից գործառությունների իրականացում, հաշիվների սպասարկում - պլաստիկ քարտերով գործառնություններ - «ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնություններե, կանոնակարգ 9-ի հիմնական կանոնների ուսուցում - գանձապահի աշխատանքային տեղի կազմակերպումը, իրավունքները և պարտականությունները աշխատանքի ժամին - երեկոյան դրամարկղի աշխատանքների կազմակերպումը և օրվաեզրափակումը - «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասինե ՀՀ օրենք - SWIFT վճարային համակարգով վճարումների իրականացման կարգ - «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասինե ՀՀ օրենք - FATCA Դիմելու ընթացակարգ՝ դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2020 թվականի մարտի 22-ը իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել «Հաշվապահ-գանձապահների դասընթացե) կամ գրանցվել մեր կայքում www.bmschool.am (մոտակա դասընթացներ բաժնում): Բանկային Կառավարման Դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետը լրանալուն պես: Դասընթացն իրականացվելու է բանկային ոլորտի լավագույն մասնագետների կողմից: Դասընթացի մասնակիցներից յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեսթերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվող հարցազրույցներին: | ||||||
Դասընթացների ժամանակացույց Սկիզբ՝23 Մարտ 2020 Ավարտ՝27 Ապրիլ 2020 Օրեր՝
| ||||||
Վերջնաժամկետ՝ 2020-03-22 | ||||||
Արժեք՝ 50000 | ||||||
Դիմելու ընթացակարգ Դասընթացներին մասնակցել ցանկացողները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով մինչև նշված վերջնաժամկետը (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել դասընթացի անունը) կամ գրանցվել մեր կայքում bmschool.am : Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետի լրանալուն պես: Դասընթացն իրականացվելու են բանկային ոլորտի լավագույն դասախոսների կողմից: Դասընթացի մասնակիցներից յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեստերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվող հարցազրույցներին: Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն |