Վարկային մասնագետի դասընթաց


Դասընթացի նկարագիր

«ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ» ՍՊԸ-ն սկսում է վարկային մասնագետների դասընթաց: Դասընթացը մեկնարկում է թափուր հաստիքների համալրման համար:
Դասընթացի թեմաներ

 -  Հիփոթեքային վարկավորում՝ վարկավորման

սկզբունքները, վարկային հայտի ընդունում, վարկառուի

գնահատում, վարկերի տրամադրման պայմաններ,

վարկերի տրամադրման գործընթաց

-  Սպառողական վարկեր՝ սպառողական վարկերի տեսակները, վարկավորման սկզբունքները, վարկային հայտի ընդունում, վարկառուի գնահատում, վարկերի տրամադրման պայմաններ, վարկերի տրամադրման գործընթաց

-  Մակրոտնտեսության հիմունքներ 

-  Վարկի ապահովվածության տեսակներ

-  Վարկի մոնիթորինգ

-  Սպառողական կրեդիտավորման մասին օրենք

-  Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին օրենք

-  Խնդրահարույց վարկերի կառավարում

-  Վարկային ռիսկերի կառավարում

-  Շուկայական ռիսկի (տոկոսադրույքի և արտառժույթի ռիսկեր) կառավարում 

-  Ֆինանսական հաշտարարի օրենք

-  Ֆինանսական հաշվետվությունների կազմը և կառուցվածքը

-  Բանկային և վարկային կազմակերպությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները

-  Բազել 3-ի սկզբունքները:

 Ու՞մ համար է նախատեսված դասընթացը՝

 - նորավարտ տնտեսագետների, ովքեր ցանկանում են համապատասխան ոլորտում պրակտիկ գիտելիքներ ստանալ

- անհատների, ովքեր ցանկանում են նոր  (բանկային) ոլորտ ուսումնասիրել և կարիերայի հնարավորություն ստանալ

- սկսնակ վարկային մասնագետների 

 Ի՞նչ կտա դասընթացը՝

դասընթացի մասնակիցները կտիրապետեն շուկայի ուսումնասիրությանը վարկերի գծով, վարկային ռիսկերի վերլուծության և գնահատման հմտություններին, ինչպես նաև կծանոթանան ֆինանսական համակարգում տեղ գտած բանկային օրենսդրությանը:

Դիմելու ընթացակարգը՝

դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2020 թվականի փետրվարի 2-ը  իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am  հասցեով (խնդրում ենք վերնագրի (subject) դաշտում նշել Վարկային մասնագետի դասընթաց)  կամ գրանցվել մեր կայքում` www.bmschool.am (մոտակա դասընթացներ բաժնում): Բանկային Կառավարման Դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետը լրանալուն պես:

Դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեսթերը արդյունավետ hանձնած անձիք կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման համար նախատեսված հարցազրույցների ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, այլ բանկեր ու վարկային կազմակերպություններ:

 


Դասընթացների ժամանակացույց

Սկիզբ՝3 Փետրվար 2020
Ավարտ՝16 Մարտ 2020

Օրեր՝
Երկուշաբթի18:30-20:00
Չորեքշաբթի18:30-20:00
Ուրբաթ18:30-20:00
Վերջնաժամկետ՝ 2020-02-02
Արժեք՝ 60000
Դիմելու ընթացակարգ

Դասընթացներին մասնակցել ցանկացողները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով մինչև նշված վերջնաժամկետը (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել դասընթացի անունը) կամ գրանցվել մեր կայքում bmschool.am : Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետի լրանալուն պես:

Դասընթացն իրականացվելու են բանկային ոլորտի լավագույն դասախոսների կողմից: Դասընթացի մասնակիցներից յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեստերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվող հարցազրույցներին:

Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն