Հաշվապահ-գանձապահների դասընթաց


Դասընթացի նկարագիր

«ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ» ՍՊԸ-ն սկսում է հաշվապահ-գանձապահների վերապատրաստման դասընթաց: Դասընթացը մեկնարկում է ինչպես թափուր հաստիքների համալրման նպատակով, այնպես էլ այդ ոլորտում աշխատող աշխատակիցների վերապատրաստման կամ այն անձանց համար, ովքեր ցանկանում են նոր ոլորտ ուսումնասիրել։
Դասընթացի թեմաներ

- հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի հիմնական դրույթները

- հաշվապահական հաշվառումը բանկերում և բանկերի նորմատիվային կարգավորումը

- հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 

- բանկի ակտիվային և պասիվային գործառնությունները և դրանց նկարագիրը

- բանկային հաշիվներից գործառությունների իրականացում, հաշիվների սպասարկում

- պլաստիկ քարտերով գործառնություններ

- «ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնություններե, կանոնակարգ 9-ի հիմնական կանոնների ուսուցում

- գանձապահի աշխատանքային տեղի կազմակերպումը, իրավունքները և պարտականությունները աշխատանքի ժամին

- երեկոյան դրամարկղի աշխատանքների կազմակերպումը և օրվաեզրափակումը

- «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասինե ՀՀ օրենք

- SWIFT վճարային համակարգով վճարումների իրականացման կարգ

- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասինե ՀՀ օրենք

- FATCA

Դիմելու ընթացակարգ՝

դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2019 թվականի հոկտեմբերի 17-ը իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել «Հաշվապահ-գանձապահների դասընթացե) կամ գրանցվել մեր կայքում www.bmschool.am (մոտակա դասընթացներ բաժնում): Բանկային Կառավարման Դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետը լրանալուն պես:

Դասընթացն իրականացվելու է բանկային ոլորտի լավագույն մասնագետների կողմից:

Դասընթացի մասնակիցներից յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեսթերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվող հարցազրույցներին:

Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն:


Դասընթացների ժամանակացույց

Սկիզբ՝ 25 Նոյեմբեր 2019
Ավարտ՝ 27 Դեկտեմբեր 2019

Օրեր՝
Երկուշաբթի18:30 - 20:00
Չորեքշաբթի18:30 - 20:00
Ուրբաթ18:30 - 20:00
Վերջնաժամկետ՝ 2019-11-24
Արժեք՝ 50000 դրամ



Օնլայն գրանցում


*