Փոփոխությունների կառավարում


Դասընթացի նկարագիր

Սեմինարը նախատեսված է կազմակերպությունների հիմնադիրների, տնօրենների և ղեկավար անձանց համար, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են տիրապետել բիզնեսի կառավարման արդի գործիքներին:
Դասընթացի թեմաներ

Սեմինարի թեմաներն են՝

·         Փոփոխությունների փուլ. Ինչպե ՞ս զարգանալ փոփոխվող միջավայրում: Ինչպե ՞ս հաջող կառավարել փոփոխությունները: Որոշումների մշակում և իրականացում:

·         Կառավարման Ֆունկցիոնալ մոտեցում. Կառավարման PAEI դերը և նրանց միջև հակասությունները. PAEI - գործառնական ստորաբաժանումների կոդերը: Ինչպե՞ս է ազդում փոփոխությունների վրա ղեկավարման ոճը: Կառավարման ճիշտ և սխալ ոճերը:

·         Ինչպե՞ս են կազմակերպությունները աճում, ծերանում և  փակվում: Կազմակերպության կյանքի ցիկլը  և առաջընթացի արագացումը կյանքի ցիկլի ուղիով (կորով): Կյանքի ցիկլի տարբեր փուլերում խնդիրների բնույթը և աշխատանքը դրանց հետ:

·         Իրականության ընկալում: Ինչպե՞ս ստեղծել պայմաններ փոփոխություններ սկսելու համար: Կազմակերպության կամ ստորաբայանման ախտորոշում, ո՞վ պետք է հրավիրված լինի, և ինչի՞ն ուշադրություն դարձնել:

·         Կազմակերպական վերափոխման 11 քայլ ըստ Adizes-ի: Ինչպե՞ս լավագույնս ձևավորել խմբերը` խնդրի լուծման վրա աշխատելու համար: Կառավարչական էներգիայի և capi-ի աղբյուրներ: CAPI – (coalesced authority, power and influence) - (միասնական իշխանություն, ուժ և ազդեցություն):

·         Ինչպե՞ս են խմբերն աշխատում խնդիրների լուծման վրա: Խորհրդակցությունների կանոններն ըստ Adizes-ի: Խմբում որոշումների կայացման 8 քայլ: Որոշումների դուրս բերման և կայացման գործընթաց՝ խնդրից մինչև իրականացման պլան:

·         Ինչպես ապահովել կազմակերպության ունակությունը փոփոխությունների նկատմամբ կառուցվածքի մակարդակում: Տարրեր, որոնցից ձևավորվում է կազմակերպչական կառուցվածքը: Պարտականություններ, լիազորություններ և պարգևներ:

·         Փոխադարձ վստահության և հարգանքի ուժը:

Յուրաքանչյուր օրվա ավարտին կանցկացվի նաև անհատական խորհրդատվություն:

Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն:

Դիմելու ընթացակարգ՝ սեմինարին հայտագրվելու համար մինչև սույն թվականի մայիսի 31 մասնակցել ցանկացողները կարող են իրենց տվյալներն (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե) ուղարկել info@bmschool.am հասցեին կամ զանգահարել 041-26-77-71 հեռախոսահամարին:

Սեմինարավար՝  Վիկտորիա Կուչերչուկ (Adizes ինստիտուտի լավագույն բիզնես խորհրդատու): 

http://adizes.ru/adizes-institute/adizes-institute-certified-consultants/viktoriya-kucherchuk/ 

Սեմինարի մասնակիցները Ադիզես ինստիտուտի կողմից կստանան հավաստագիր:

Adizes՝ համագործակցային ղեկավարություն` բացառիկ արդյունքների հասնելու համար:

Adizes-ը մարդկանց հնարավորություն է տալիս վերափոխել իրենց կազմակերպությունների կառավարումը և ստանալ արտակարգ, կայուն արդյունքներ: Adizes-ի աշխատանքը բոլոր հաճախորդների հետ առաջնորդվում է ուժեղ հավատով այն արժեքների նկատմամբ ինչպիսիք են՝

ü  փոխադարձ վստահություն և հարգանք

ü  համագործակցային փոփոխություն

ü  կառուցողական հակամարտություն

ü  լինել ղեկավարվող հաճախորդ

ü  լրացուցիչ թիմեր

ü  որոշիչ առաջնորդություն

ü  պարզություն

ü  համընդհանուր պարգևներ

 


Դասընթացների ժամանակացույց

Սկիզբ՝ 7 Հունիս 2019
Ավարտ՝ 8 Հունիս 2019

Օրեր՝
Ուրբաթ09:30 - 17:30
Շաբաթ09:30 - 17:30
Վերջնաժամկետ՝ 2019-05-31
Արժեք՝ 80000 դրամ



Օնլայն գրանցում


*