Բանկային գործ


Դասընթացի նկարագիր

«ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ» ՍՊԸ-ն սկսում է բանկային գործ թեմայով վերապատրաստում:
Դասընթացի թեմաներ

 - բանկեր և բանկերի տեսակները, բանկային գործունեություն, ԿԲ-ի դերը բանկային գործունեության կարգավորման մեջ
- վարկեր՝ 
(ա) վարկի սահմանում, վարկերի տեսակներ
(բ) վարկավորման գործընթաց՝ վարկային հայտի ընդունում, վարկառուի գնահատում, վարկերի տրամադրման պայմաններ, վարկերի տրամադրման գործընթաց
(գ) վարկառուի գնահատման մեթոդներ՝ փորձագիտական, սքորինգային, խառը
- վարկի ապահովվածության տեսակներ, վարկի մոնիթորինգ
- խնդրահարույց վարկերի կառավարում
- վճարահաշվարկային ծառայությունների մատուցում՝
(ա) հաշիվների բացում, հաշիվների տեսակներ, վճարահաշվարկային հանձնարարականների հիման վրա փոխանցումների իրականացում
(բ) թղթակցային հաշիվներ՝ լորո և նոստրո միջազգային փոխանցումների իրականացում
- միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքներ՝
(ա) փաստաթղթային գործառնություններ՝ բանկային երաշխիքներ, փաստաթղթային ինկասոներ, ակրեդիտիվներ
(բ) արտարժույթային փոխանցումներ՝ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, SWIFT վճարային համակարգով վճարումների իրականացման կարգ
(գ) թղթակցային հաշիվներ՝ կիրառվող հաղորդակցությունների ձևաչափեր
- դիլինգային գործառնություններ՝
(ա) Արտարժույթային և արժեթղթերով գործառնություններ, ներդրումային ծառայություններ՝ անդերայթինգ, պահառոցական ծառայություններ, ձեռքբերումներ և միաձուլումներ
- վճարային պլաստիկ քարտեր՝
(ա) պլաստիկ քարտերի տեսակներ, իրականացվող գործառնություններ և փոխհաշվարկների իրականացում
(բ) քարտերով զեղծարարություն
- բանկային գործունեության կանոնակարգում՝
(ա) բազել 3-ի սկզբունքներ
- ավանդային գործառնություններ՝
(ա) ավանդների տեսակներ, ավանդների ներգրավման գործընթաց, ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ 
- ռիսկերի կառավարումը առևտրային բանկերում՝
(ա) վարկային, շուկայական և համբավի ռիսկերի կառավարում
(բ) իրացվելիության և գործառնական ռիսկերի կառավարում
(գ) ռիսկի ախորժակի սահմանում
- նեոբանկինգ՝ թվային վերափոխում՝ մոբայլ և ինտերնետ բանկինգ: 

Դասընթացը նախատեսված է`

-  նորավարտ տնտեսագետների, ովքեր ցանկանում են համապատասխան ոլորտում պրակտիկ գիտելիքներ ստանալ

      -  անհատների, ովքեր ցանկանում են նոր  (բանկային) ոլորտ ուսումնասիրել և կարիերայի հնարավորություն ստանալ

      -  ովքեր փնտրում են աշխատանք համապատասխան ոլորտում

      -  սկսնակ բանկային ոլորտի մասնագետների:

        Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am  հասցեով (խնդրում ենք վերնագրի (subject) դաշտում նշել «Բանկային գործ»-ի դասընթաց)  կամ գրանցվել մեր կայքի միջոցով՝ www.bmschool.am: Բանկային Կառավարման Դպրոցի աշխատակիցները կկապնվեն ձեզ հետ դասընթացի գրանցման վերջնաժամկետի լրանալուն պես:

Դասընթացն իրականացվելու է բանկային ոլորտի լավագույն մասնագետների կողմից:

Դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեսթերը արդյունավետ hանձնած անձիք կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր և կհրավիրվեն թափուր հաստիքների համալրման համար նախատեսված հարցազրույցների ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, այլ բանկեր ու վարկային կազմակերպություններ:

Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն:


Դասընթացների ժամանակացույց

Սկիզբ՝ 3 Սեպտեմբեր 2019
Ավարտ՝ 22 Հոկտեմբեր 2019

Օրեր՝
Երեքշաբթի18:30 - 20:00
Հինգշաբթի18:30 - 20:00
Շաբաթ11:00 - 12:30
Վերջնաժամկետ՝ 2019-09-01
Արժեք՝ 70000 դրամ



Օնլայն գրանցում


*