Վաճառքի հմտություններ


Դասընթացի նկարագիր

«ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ» ՍՊԸ-ն սկսում է վաճառքի հմտություններ թեմայով թրեյնինգ, որը նախատեսված է վաճառասրահների աշխատակիցների, ովքեր զբաղվում եմ վաճառքով, վաճառքի բաժնի ղեկավարների, ինչպես նաև սկսնակ մասնագետների համար։
Դասընթացի թեմաներ

  • Վաճառքի ցիկլը և յուրաքանչյուր քայլի դերն ու նշանակությունը հաճախորդի վստահության ձեռքբերման և նրա հետ երկարատև հարաբերությունների ստեղծման տեսանկյունից

  • Կարիքի բացահայտման կարևորությունը

  • Պրոդուկտի ներկայացում

- Հատկանիշ-առավելություն-օգուտ տարբերակման անհրաժեշտություն

- <ABC-Yes> ներկայացման գործիքը

- Վաճառքի խորացված հմտություն․ ներկայացման <ABC-Yes> գործիքի կիրառման առանձնահատկությունը՝ հիմնված հաճախորդների գնման դոմինանտ դրդապատճառների վրա։

  • Աշխատանք առարկությունների հետ

- Առարկությունների տիպաբանությունը 

- Կեղծ և իրական առարկությունների տարանջատում

- Հնարավոր առարկությունների շրջանցման որոշ արդյունավետ մոտեցումներ․ կանխարգելում, պայմանական համաձայնեցման ալգորիթմ, փոխադարձ հարցի մեթոդ։

  • Ի՞նչ հաշվի առնել վաճառքի <ավարտ>-ի փուլում

Ինչ՞ու է անհրաժեշտ դասընթացը՝

Վաճառքի գաղտնիքներին տիրապետելը հնարավորություն է տալիս վաճառողներին առավել արդյունավետ աշխատել հաճախորդների հետ ինչպես B2C, այնպես էլ  B2B  հաճախորդների հետ, կառուցել վստահելի հարաբերություններ, առավելապես բավարարել յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները։

Դասընթացի նպատակները՝

  • Հնարավորություն տալ վաճառողներին վերանայել և վերագնահատել իրենց առկա վաճառքի հմտությունները։
  • Մասնակիցներին ծանոթացնել և հնարավորություն տալ հմտանալ պրոդուկտի արդյունավետ ներկայացման գործիքի կիրառման մեջ։
  • Վաճառողների զինանոցում ավելացնել առարկությունների հետ աշխատանքի որոշ արդյունավետ մոտեցումներ։ 

Դասընթացի արդյունքում՝

Դասընթացի ավարտին մասնակիցները գործնականում կտիրապետեն վաճառքի որոշ կարևոր նրբություններին, կկարողանան հղկել իրենց պրոդուկտի ներկայացման հմտությունները հիմք ընդունելով հաճախորդների գնման դոմինանտ դրդապատճառները, կկարողանան արդյունավետորեն շրջանցել հիմնական հանդիպող առարկությունները։

Դասընթացի մասնակիցները կստանան մասնակցության հավաստագիր։

Խմբակային հայտերի դեպքում կգործի 10% զեղչ։

Մասնակիցները նաև կստանան 20% զեղչ Բանկային Կառավարման Դպրոցի <<Վարկային մասնագետ>> և <<Հաշվապահ գանձապահ>> դասընթացների մասնակցության համար։


Դասընթացների ժամանակացույց

Սկիզբ՝ 26 Հոկտեմբեր 2019
Ավարտ՝ 27 Հոկտեմբեր 2019

Օրեր՝
Շաբաթ11:00 - 15:00
Կիրակի11:00 - 15:00
Վերջնաժամկետ՝ 2019-10-25
Արժեք՝ 40000 դրամ



Օնլայն գրանցում


*