Մասնակցելով ԲԿԴ դասընթացին խորապես ուսումնասիրեցի բանկային գործը,որի շնորհիվ գտա աշխատանք բանկում:Անչափ շնորհակալ եմ ԲԿԴ-ին նման դասընթացներ կազմակերպելու համար
Մասնակցելով ԲԿԴ-ի կողմից անցկացվող դասընթացին՝ ստացել եմ բանկային գործունեության մասին ընդհանրացված գիտելիքներ, ինչն ինձ օգնել է ավելի հեշտ աշխատանք գտնել: Այժմ աշխատում եմ Ակբա կրեդիդ Ագրեկոլ բանկում
ԲԿԴ-ի կողմից կազմակերպած դասընթացներին մասնակցելով համալրեցի գիտելիքներս` բանկային ոլորտի առաջատար մասնագետների շնորհիվ: ԲԿԴ֊ն լավագույն հնարավորությունն է աշխատանքի անցնելու ֆինանսաբանկային ոլորտում: Այժմ աշխատաում եմ ՎՏԲ բանկում
Սովորելով այդ դպրոցում ես ունեցա շատ կայուն և առաջատար գիտելիքներ բանկային ոլորտում: Շնորհիվ այս դպրոցի տված գիտելիքների ես աշխատում եմ Արարատբանկում:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի դասընթացին՝ ստացել եմ բանկային ոլորտին առնչվող խորացված գիտելիքներ։ Շնորհակալ եմ դասընթացն անցկացնող մասնագետներից՝ թեմաներն մատչելի և որակյալ մատուցելու համար։
Մասնակցելով ԲԿԴ-ի կողմից կազմակերպված «Վարկային մասնագետ» դասընթացին, կարճ ժամանակահատվածում ստացա բանկային ոլորտին վերաբերվող խորացված գիտելիքներ ,որոնց շնորհիվ անցա աշխատանքի «Արարատբանկ» ԲԲԸ-ում:
ԲԿԴ-ի տված գիտելիքների ու հմտությունների շնորհիվ այսօր ես ունեմ աշխատանք:Շնորհակալություն ողջ դասախոսական կազմին և այդպիսի դպրոց ստեղծելու մտքի հեղինակին:
Մասնակցելով ԲԿԴ-ի կազմակերպած «Բանկային հաշվապահություն» թեմայով դասընթացին՝ կարողացա ընդունվել աշխատանքի Արարատբանկ:
Բանկային Կառավարման Դպրոցը ինձ տվեց բավարար գիտելիքներ և շատ օգնեց ինձ բանկային համակարգում աշխատելու հարցում։Շնորհակալություն տնօրինությանը և դասախոսական կազմին։
Մասնակցելով Բանկային Կառավարման Դպրոցի «Հաշվապահ-գանձապահներ»-ի համար նախատեսված դասընթացին՝ ձեռք բերեցի հարուստ գիտելիքներ աշխատելու բանկում և ունենալու երազածս աշխատանքը:
Նպատկասլաց և մեծ քայլերով առաջ գնացող այս դպրոցի շնորհիվ է, որ այսօր աշխատում եմ լավագույն բանկերից մեկում
ԲԿԴ-ն հնարավորություն տվեց ինձ մուտք գործել բանկային համակարգ։ Շնորհակալություն ողջ դասախոսական կազմին:
Շնորհակալություն ԲԿԴ-ին: ԲԿԴ-ի տված փայլուն գիտելիքներն ու պրակտիկան ինձ հնարավորություն տվեցին օգտագործել գիտելիքներս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում:
Շնորհակալ եմ «Բանկային Կառավարման Դպրոց»-ին, որ այժմ աշխատանք ունեմ:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ը լավագույն հարթակ է կյանքի նոր փուլ ոտք դնելու համար:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ն ինձ տվեց լայն, տեսական և պրակտիկ գիտելիքների պաշար, ինչի շնորհիվ էլ այսօր ունեմ ցանկալի աշխատանք: Շնորհակալություն եմ հայտնում ԲԿԴ-ի անձնակազմին:
Մասնագիտական գիտելիքների ձեռքբերման համար իմ կյանքում մեծ դեր ունեցավ «Բանկային Կառավարման Դպրոց»-ը: Շնորհակալ եմ ԲԿԴ-ի տնօրինությանը և առաջատար մասնագետներին իրենց տված գիտելիքների համար:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ի շնորհիվ ես զբաղվում եմ իմ սիրելի և երազած աշխատանքով: Եվ իմ ապագան գեղեցիկ և լուսավոր եմ տեսնում:
Մասնակցելով ԲԿԴ-ի դասընթացներին ստացա անհրաժեշտ գիտելիքներ և ձեռք բերեցի աշխատանք առաջատար բանկերից մեկում, ինչի համար շնորհակալ եմ ԲԿԴ-ի ողջ անձնակազմին:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ում մասնակցել եմ «Վարկային մասնագետի դասընթաց»-ին, որի ժամանակ ստացել եմ համապատասխան գիտելիքներ։ Այժմ ԲԿԴ-ի շնորհիվ աշխատում եմ Առաջին Հիփոթեքային ընկերությունում։ Շնորհակալություն ԲԿԴ-ին, մասնավորապես՝ Վարդուհի Հարությունյանին։
ԲԿԴ-ի կողմից կազմակերպված «Վարկային մասնագետի դասընթաց»-ին մասնակցելով՝ ստացել եմ բանկային ոլորտին վերաբերող խորացված գիտելիքներ այժմ աշխատում եմ բանկում: Շնորհակալ եմ դասընթացի կազմակերպիչներին ընձեռած հնարավորության և պրոֆեսիոնալ մոտեցման համար:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ը ինձ հնարավորություն տվեց ձեռք բերել այնպիսի աշխատանք, ինչը նախկինում անհասանելի էր թվում։ Շնորհիվ իմ շատ սիրելի Վարդուհու և պրոֆեսիոնալ աշխատակազմի՝ զինվեցի գիտելիքներով, որոնք ինձ օգնեցին անցնել աշխատանքի։
«Բանկային Կառավարման Դպրոց»-ը լավագույն հնարավորությունն է աշխատանքի անցնելու ֆինանսաբանկային ոլորտում: Բանկային ոլորտի առաջատար մասնագետների տված գիտելիքների շնորհիվ, այսօր հարյուրավոր անձինք համալրել են ՀՀ ֆինանսաբանկային համակարգը:
Բանկային Կառավարման Դպրոցն ինձ տվեց ոչ միայն գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, այլ նաև օգնեց ճիշտ շփվել հաճախորդների հետ աշխատանքի ժամանակ, ուստի իմ երախտագիտություն եմ հայտնում Բանկային Կառավարման Դպրոցի ողջ անձնակազմին:
Բանկային Կառավարման Դպրոցի կողմից կազմակերպված դասընթացի շնորհիվ ես ստացա հնարավորություն սկսելու իմ աշխատանքային կարիերան բանկային ոլորտում: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել դպրոցի բարձրակարգ և արհեստավարժ մասնագետներից և ողջ անձնակազմից:
Մասնակցել եմ «Բանկային գործ» դասընթացին և լավագույն մասնագետների կողմից ստացած գիտելիքների շնորհիվ ընդունվել աշխատանքի: Շնորհակալություն ԲԿԴ-ին:
Բանկային Կառավարման Դպրոցն ինձ գիտելիքների մեծ պաշարով ապահովեց, որի շնորհիվ այժմ հեշտությամբ աշխատում եմ:
ԲԿԴ-ն ինձ օգնեց ամբողջական պատկերացում կազմել բանկային համակարգի մասին և ամբողջովին ծանոթացա բանկի կողմից մատուցվող ծառայություններին: Շնորհիվ այս դասընթացի ես գտա աշխատանք և ստեղծեցի իմ կարիերան:
Վաղուց արդեն մեծ ցանկություն ունեի բանկում աշխատելու: Բանկային Կառավարման Դպրոցն ինձ օգնեց իրականացնել երազանքս, և ես հիմա աշխատում եմ որպես Վարկային մասնագետ: Շնորհակալություն
Հաճախելով ԲԿԴ-ի դասընթացներին` կարողացել եմ ձեռք բերել բանկային ոլորտի աշխատողին անհրաժեշտ հիմնավոր գիտելիքներ: ԲԿԴ-ն տալիս է նաև իր տված գիտելիքները աշխատանքային պրակտիկայում կիրառելու հնարավորություն:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ի տված գիտելիքների շնորհիվ հասել եմ իմ նպատակին: Այժմ աշխատում եմ առաջատար բանկերից մեկում: Շնորհակալ եմ Ձեզ նման հնարավորություն ընձեռելու և մեր մասնագիտությամբ աշխատելու համար:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ը տալիս է իր տված գիտելիքները աշխատանքային պրակտիկայում կիրառելու հնարավորություն և կարողանում է ստեղծել մրցունակ կադրեր և ես այսօր աշխատում եմ բանկային ոլորտում:
Ես բավականին գոհ եմ դասընթացի որակից և մատուցման ֆորմատից: Խորհուրդ եմ տալիս բոլորին անցնել այս դասընթացը: Ասեմ ավելին` գոհ եմ իմ աշխատանքից և առկա մասնագիտական աճի հնարավորություններից:
«Վարկային մասնագետ»-ի դասընթացի ընթացքում ստացել եմ նախնական և հիմնավոր գիտելիքներ բանկային գործունեության մասին, որոնք ինձ օգնում են աշխատանքի ընթացքւմ: Շնորհակալություն:
Մասնակցել եմ «Վարկային Մասնագետ»-ի դասընթացին: Ստացած գիտելիքների շնորհիվ աշխատանքի եմ անցել Արարատբանկ ԲԲԸ-ում որպես վարկային մասնագետ: Խորին շնորհակալությունս եմ հայտնում դպրոցի տնօրեն Վարդուհի Հարությունյանին:
Մասնակցելով Բանկային Դպրոցի դասընթացներին հնարավորություն եմ ունեցել ավելի մանրամասն ծանոթանալ բանկային գործին: Այժմ ստացածս գիտելիքներն օգտագործում եմ գործնականում:Դպրոցը հնարավորություններ է տալիս լինել մրցունակ արդեն իսկ կայացած մասնագետների կողքին:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպվող դասընթացներին, ինձ հնարավորություն ընձեռվեց կերտել աշխատանքային կարիերա: Այն ինձ համար կարևորագույն դեր խաղաց, քանզի, չունենալով աշխատանքային փորձ, կարողացա ընդունվել աշխատանքի:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ից ստացված գիտելիքները ոչ միայն ինձ օգնեցին գտնել աշխատանք, այլ նաև օգնեցին ինձ առավել դյուրին ըմբռնել և հեշտ ընկալել բանկում իրականացվող աշխատանքը: Շնորհակալություն
Մասնակցել եմ ԲԿԴ-ի կազմակերպած դասընթացին, ստացել եմ համապատասխան գիտելիքներ և անցել եմ աշխատանքի: Շնորհակալ եմ ԲԿԴ-ին նման դասընթացներ կազմակերպելու համար:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ի կազմակերպած դասընթացի շնորհիվ անցել եմ աշխատանքի բանկում որպես դրամարկղային գործառնությունների բաժնի գանձապահ: Շնորհակալ եմ «Բանկային Կառավարման Դպրոց»-ին ինձ տրված հնարավորության և գիտելիքների համար:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ը ինձ տվեց գիտելիքների մեծ պաշար և վարկային մասնագետի որակավորում: Համադրել եմ տեսական գիտելիքներս գործնականի հետ, ինչի արդյունքում ես արդեն աշխատում եմ բանկում որպես սպառողական վարկերի մասնագետ:
Մասնակցելով ԲԿԴ-ի կողմից կազմակերպված «Գանձապահների» դասընթացին և գերազանց առաջադիմությամբ ավարտելով` հրավիրվեցի հարցազրույցի և այժմ աշխատում եմ բանկում: Շնորհակալ եմ ինձ տված գիտելիքների համար, ինչի շնորհիվ կարող եմ հաստատուն քայլեր անել բանկային համակարգում:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված դասընթացներին՝ ձեռք բերեցի բանկային գործին առնչվող գիտելիքներ և հմտություններ, որի շնորհիվ այժմ աշխատում եմ ՀՀ առաջատար բանկերից մեկում, որի համար շնորհակալություն եմ հայտնում:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի «Վարկային մասնագետ» դասընթացին, ստանալով բավարար գիտելիքներ, կարողացա ձեռք բերել աշխատանք ՀՀ առաջատար բանկերից մեկում, ինչի համար շնորհակալություն ԲԿԴ-ի գործադիր տնօրեն Վարդուհի Հարությունյանին և ողջ դասախոսական անձնակազմին:
Մասնակցել եմ «հաշվապահ-գանձապահների» դասընթացին: Դասընթացը ինձ տվեց կիրառելի գիտելիքներ, որն ինձ օգնեց աշխատանք գտնել առաջատար բանկերից մեկում: Ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի տնօրեն Վ. Հարությունյանին:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ը հնարավորություն տվեց գործնական գիտելիքներ ձեռք բերել բանկային գործի վերաբերյալ: Պրոֆեսիոնալ դասավանդող անձնակազմ և անմիջական մթնոլորտ: Այժմ աշխատում եմ լավագույն բանկերից մեկում որպես հաշվապահ-գանձապահ:
Շնորհիվ ԲԿԴ-ի կողմից կազմակերպված դասընթացների, որոնք անցկացվեցին ոլորտի բարձրակարգ մասնագետների կողմից, այսօր ունեմ հնարավորություն առաջին քայլերս կատարելու բանկային ոլորտում: Խորին երախտագիտությունս եմ հայտնում ԲԿԴ-ին` ի դեմս տնօրեն Վ.Հարությունյանին:
«Վարկային Մասնագետի» դասընթացից ստացած գիտելիքների շնորհիվ այժմ աշխատում եմ բանկում որպես միկրովարկավորման խմբի վարկային մասնագետ: Ստացած գիտելիքներս մինչև այժմ կիրառում եմ աշխատանքի մեջ: Շնորհակալ եմ «Բանկային Կառավարման Դպրոց»-ին:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի դասընթացին, ստացա հիմնավոր գիտելիքներ, որոնք ինձ օգնեցին աշխատանքս սկսել բանկային համակարգում: Այսօր աշխատում եմ Արարատբանկ ԲԲԸ-ում որպես գանձապահ: Շնորհակալություն համատեղ և լավ աշխատանքի համար:
Մասնակցել եմ դասընթացին և բանկում աշխատանքի եմ ընդունվել որպես հաշվապահ-գանձապահ: Շնորհակալ եմ «Բանկային Կառավարման Դպրոց»-ի տնօրենից և ողջ անձնակազմից ինձ տրված բարձր գիտելիքների համար:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված դասընթացներին` այժմ երազածս աշխատանքն ունեմ: Շնորհակալություն եմ հայտնում դպրոցի տնօրեն Վարդուհի Հարությունյանին:
Շատ շնորհակալ եմ «Բանկային Կառավարման Դպրոց»-ին` բանկային ոլորտին առընչվող խորը գիտելիքներ ստանալու հնարավորություն ընձեռելու համար: Տված գիտելիքների շնորհիվ այժմ բանկում աշխատում եմ որպես գանձապահ: Բոլորին խորհուրդ եմ տալիս մասնակցելու դասընթացներին:
Ցանկությունս մեծ էր աշխատել բանկային համակարգում, այդ իսկ պատճառով մասնակցեցի ԲԿԴ–ի կազմակերպած դասընթացներին: Դասընթացներից ստացա խորը գիտելիքներ բանկային ոլորտի վերաբերյալ` հատկապես հաշվապահությունից, որն ինձ օգնեց աշխատանքի անցնել առաջատար բանկերից մեկում:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպած դասընթացին մասնակցելով՝ ես ստացել եմ համապատասխան գիտելիքներ և փորձ բանկային ոլորտի վերաբերյալ: Այն դարձել է իմ կարիերայի սկիզբը: Եվ այժմ ես աշխատում եմ Արարատբանկ ԲԲԸ-ում:
Մասնակցելով «Հաշվապահ-գանձապահների և գանձապահների» դասնթացին` ստացել եմ բանկային ոլորտին առնչվող արդիական և խորացված գիտելիքներ և այժմ աշխատում եմ Արարատ բանկում որպես հաշվապահ-գանձապահ: Շնորհակալ եմ «Բանկային Կառավարման Դպրոց»-ի տնօրենից և ողջ անձնակազմից:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված դասընթացին մասնակցելը հնարավորություն տվեց ձեռք բերել կարևոր և կիրառելի գիտելիքներ: Այժմ աշխատում եմ Ինեկոբանկում:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ի տված գիտելիքների շնորհիվ հասել եմ իմ նպատակին: Այժմ աշխատում եմ առաջատար բանկերից մեկում: Շնորհակալ եմ Ձեզ նման հնարավորություն ընձեռելու և մեր մասնագիտությամբ աշխատելու համար:
Մասնակցել եմ «Բանկային Կառավարման Դպրոց»-ի դասընթացին: Այժմ աշխատում եմ Ռոստելեքոմ ընկերությունում: Շատ շնորհակալ եմ այս նախագիծը կյանքի կոչելու համար:
Մասնակցելով ԲԿԴ-ի կողմից կազմակերպված դասընթացներին՝ ես հնարավորություն ստացա աշխատելու Հայաստանյան առաջատար բանկերից մեկում: Շնորհակալություն ԲԿԴ-ի անձնակազմին:
Իմ բանկային պատմությունը սկսվեց ԲԿԴ-ից: Մասնակցելով բավականին արդյունավետ դասընթացներին` անցկացված հիանալի մասնագետների կողմից, ես ձեռք բերեցի անհրաժեշտ գիտելիքներ, որոնք ամրապնդվեցին պրակտիկայի ընթացքում: Այսօր ես ունեմ աշխատանք: Շնորհակալ եմ ԲԿԴ-ից այս ամենում իր արդյունավետ ներդրումն ունենալու համար:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված դասընթացներին` այժմ աշխատում եմ որպես հաշվապահ-գանձապահ:
Մասնակցել եմ դասընթացին, հանձնել եմ քննություն, ստացել բարձր միավորներ և մի քանի օր անց մասնակցել եմ հարցազրույցի և ընդունվել եմ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում որպես հաշվապահ-գանձապահ: Շնորհակալ եմ «Բանկային Կառավարման Դպրոց»-ի տնօրենից և ողջ անձնակազմից ինձ տրված բարձր գիտելիքների համար:
Միշտ չէ, որ կարողանում ենք լավագույնս օգտագործել մեր ներուժը և ստացած կրթությունը աշխատաշուկայում: ԲԿԴ-ն ինձ տվել է այդ հնարավորությունը: Ստացածս մասնագիտությանը ավելացնելով ավելի պրակտիկ, ավելի գործնական ու կիրառելի գիտելիքներ և հմտություններ` ԲԿԴ-ն դարձավ իմ առաջին ու կարևոր կամուրջը ուսանողական նստարանի և լավ աշխատատեղի միջև: Շնորհակալություն ԲԿԴ-ին:
Մասնակցել եմ «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված «Հաշվապահ-գանձապահների» դասընթացին: Դասընթացի ընթացքում բանկային ոլորտի լավագույն մասնագետների կողմից ստացել եմ պրակտիկ գիտելիքներ, որից հետո ընդունվել եմ աշխատանքի Արարատբանկում որպես հաշվապահ–գանձապահ: Շնորհակալություն եմ հայտնում ԲԿԴ-ի տնօրինությանը ինձ նման հնարավորություն ընձեռելու համար:
Մասնակցել էի «Բանկային Կառավարման Դպրոցի» կողմից կազմակերպված «Հաշվապահ-գանձապահների և գանձապահների» դասընթացին, ինչի շնորհիվ ստացել եմ բանկային ոլորտին առնչվող կայուն գիտելիքներ և այժմ աշխատում եմ Հայբիզնեսբանկում: Շնորհակալություն:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ից ստացած փորձն ինձ օգնեց մուտք գործել աշխատանքային մի օջախ, որի անունն է VivaCell MTS: Այսօր ես աշխատում եմ այնտեղ որպես MobiDram ֆինանսական գործակալ: Մաղթում եմ բոլորին հաջողություն:
Մասնակցելով ԲԿԴ դասընթացներին` ես այժմ աշխատում եմ որպես հաշվապահ-գանձապահ: Իմ հաջողության գաղտնիքը ԲԿԴ-ի անձնակազմի կողմից բանկային դասընթացների մատչելի ուսուցման մեջ է, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոցի»-ի կողմից կազմակերպված դասընթացին՝ այժմ երազածս աշխատանքն ունեմ և կրկնակի երջանիկ եմ, քանի որ կարող եմ ձեռք բերած գիտելիքներս նաև գործնականում արդյունավետ կիրառել:
Մասնակցել եմ ԲԿԴ-ի կողմից կազմակերպված դասընթացներին և աշխատանքի եմ անցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ԲԿԴ-ի գործադիր տնօրեն Վարդուհի Հարությունյանին և ցանկանում նոր հաջողություններ:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոցի» կողմից կազմակերպված «Հաշվապահ-գանձապահների և գանձապահների» վերապատրաստման դասընթացներին, ձեռք բերեցի գիտելիքներ, որոնք ինձ օգնեցին անցնել աշխատանքի Հայաստանի լավագույն բանկերից մեկում: Մաղթում եմ ԲԿԴ-ին հաջողություններ:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ը մեծ հնարավորություն ստեղծեց իմ կարիերան բանկային համակարգում սկսելու համար: Դպրոցի պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ կարճ ժամանակահատվածում կարողացա ձեռք բերել կայուն և հիմնարար գիտելիքներ ոլորտի մասին, որոնք ամբողջացան դասընթացին հաջորդող փորձաշրջանի ժամանակ:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի հաշվապահ-գանձապահների և գանձապահների դասընթացին, այժմ աշխատում եմ բանկում որպես գանձապահ, ինչի համար շատ շնորհակալ եմ «Բանկային Կառավարման Դպրոց»-ի անձնակազմին և վստահեցնում եմ, որ սա մեծ հնարավորություն է, որպեսզի փորձենք մեր ուժերը ինչպես բանկային,այնպես էլ այլ ոլորտներում:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված հաշվապահ-գանձապահների վերապատրաստման դասընթացներին, ձեռք բերեցի բավականաչափ գիտելիքներ,ինչը խթան հանդիսացավ բանկում աշխատելու համար, և ի շնորհիվ փորձառու մասնագետների դասընթացները անցնում էին էլ ավելի հետաքրքիր ու գիտելիքներով հարուստ:
Հաճախելով ԲԿԴ-ի դասընթացներին կարողացել եմ սեղմ ժամկետում ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ: ԲԿԴ-ն տալիս է տրված գիտելիքները պրակտիկայում կիրառելու հնարավորություն: ԲԿԴ-ն կարողանում է ստեղծել մրցունակ կադրեր: Հենց այդ նախադրյալների շնորհիվ է, որ ես այսօր աշխատում եմ բանկային ոլորտում:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված դասընթացներին՝ ստացա բանկային գործի վերաբերյալ ամբողջական գիտելիքներ, որը ինձ հնարավորություն տվեց ներկայումս աշխատանք գտնելու ՀՀ առաջատար բանկերից մեկում, որի համար շնորհակալություն եմ հայտնում:
Իմ հաջողության գրավականը «Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված «Հաշվապահ-գանձապահների» դասընթացին մասնակցելն էր, որտեղ դասավանդում են բանկային ոլորտում փորձառու մասնագետներ և ես այժմ աշխատում եմ լավագույն բանկերից մեկում:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ի դասընթացները համալրելով գիտելիքներս, օգնեցին ինձ հաջողությամբ հաղթահարել հարցազրույցները:
Հաճախեցի «Բանկային Կառավարման Դպրոցի»-ի կազմակերպված «Հաշվապահ-գանձապահների և գանձապահների» դասընթացին: Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ստացա առաջարկ մասնակցելու աշխատանքի ընդունման հայտարարված մրցույթին: Մրցույթի արդյունքների հիման վրա 07.09.2015թ.-ին ընդունվեցի աշխատանքի:
Առաջին անգամ բանկային ոլորտի հետ առնչություն ունեցա, երբ սկսեցի հաճախել ԲԿԴ-ի դասընթացներին: Դասընթացները անցկացնում էին ոլորտի լավագույն մասնագետները: Շնորհիվ ԲԿԴ-ում ստացած գիտելիքների կկարողանամ զարգացնել ոլորտին վերաբերվող գիտելիքները և ապագայում գրանցել մասնագիտական առաջընթաց:
Դավիթ, վարկային մասնագետ: Դասընթացները հետաքրքիր էին և գիտելիքով հարուստ:
Անցա ընտրությունը և հնարավորություն ստացա պրակտիկ ծանոթանալու աշխատանքին: «Բանկային Կառավարման Դպրոց»-ը շատ լավ մեկնարկային հրապարակ է, թե սկսնակ, փորձ չունեցող, թե փորձ ունեցող այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն վերապատրաստվել և անցնել աշխատանքի:
Արդեն աշխատում եմ Արարատբանկ ԲԲԲ-ում որպես հաշվապահ-գանձապահ: Աշխատանքի ընդունվել եմ շնորհիվ ԲԿԴ-ի, որտեղ դասավանդում են Արարատբանկ ԲԲԲ-ի լավագույն մասնագետները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԲԿԴ-ի հիմնադիրներին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի դասընթացներին՝ ես այժմ աշխատում եմ Արարատբանկում։ Դասընթացներն իրականացվում են ոլորտի լավագույն մասնագետների կողմից:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ում մասնկացելով դասընթացին` հնարավորություն ստացա խորը ուսումնասիրել բանկային գործը: Դպրոցի շնորհիվ ես գտա աշխատանք բանկում: Բոլորին մաղթում եմ հաջողություն:
«Բանկային Կառավարման Դպրոց»-ի կողմից կազմակերպված «Հաշվապահ-գանձապահների և գանձապահների» դասընթացին մասնակցելով` ստացել եմ բանկային ոլորտին առնչվող արդիական և խորացված գիտելիքներ և աշխատանքի անցել իմ նախընտրած գործատուի մոտ: Շնորհակալ եմ դասընթացի կազմակերպիչներին պրոֆեսիոնալ մոտեցման և ջերմ մթնոլորտի համար:
Մասնակցելով «Բանկային Կառավարման Դպրոց»-ի դասընթացին՝ վերջապես կարողացա գտնել իմ երազած աշխատանքը: Ըստ իս ԲԿԴ-ն հիանալի հնարավորություն է հատկապես սկսնակ և անփորձ մասնագետների համար: Ես կարող եմ ԲԿԴ-ից ստացված գիտելիքների հիման վրա կառուցել իմ ապագան, կարող եք նաև Դուք: