Շուրջ 12 տարի է, ինչ Ամստերդամի VU համալսարանին կից Human Research ընկերությունն աշխարհի ավելի քան 12 երկրներում (Ալբանիա, Հայաստան, Վրաստան, Սերբիա, Բոսնիա , Հոլանդիա, Բելդիա և այլն)` 40 ընկերություններում `շուրջ 17000 աշխատակիցների շրջանակներում իրականացնում է աշխատակիցների հավատարմության և արդյունավետության հետազոտություններ: Ընկերության տնօրենը դոկտոր Քիլիան Վավուն երկար տարիներ տարբեր ղեկավար ՄՌԿ պաշտոններ է զբաղեցրել Հոլանդիայում, Մոնակոյում, Բելգիայում և Հնդկաստանում։ Նա աշխատել է հոլանդական ABN-AMRO բանկում որպես ՄՌԿ ղեկավար , եղել է նաև բանկի արևմտյան ու հարավային Եվրոպայի գլխավոր գործընկերը: 2010 թվականին ստացել է իր դոկտորական կոչումը Ամստերդամի VU համալսարանում։ Ներկայումս աշխատում է որպես պրոֆեսոր հոլանդական VU և ամերիկյան Webster համալսարաններում: Կարդում է դասախոսություններ 6 լեզուներով: Այս հղումով կարող եք գտնել նրան TEDx-ի համար նախատեսված անգլալեզու թրեյինիգներից մեկը` https://www.youtube.com/watch?v=eg4Z_SG8IR4